Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են լոկալ հրադադարի

Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են լոկալ հրադադարի

Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել լոկալ հրադադարի շուրջ, որը հնարավորություն կտա իրականացնել վերանորոգման աշխատանքներ Զապորոժիեի ատոմային էլեկտրակայանում։

Այս մասին հայտարարել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին։

Ինչպես նշված է տարածված հայտարարության մեջ, լոկալ հրադադարը թույլ կտա սկսել Զապորոժիեի ԱԷԿ-ում գործող վերջին պահուստային էլեկտրահաղորդման գծի վերանորոգումը, որը կարևոր է կայանի անվտանգ և կայուն շահագործման համար։

Հետևեք մեզ նաև Telegram-ում