Նարեկ Սամսոնյանին տեղափոխել են հիվանդանոց․ Ռուբեն Մելիքյան
18/01/2026 15:29
Կարդացեք նաև
Փաստաբան Ռուբեն Մելիքյանը գրում է․ «Հենց նոր բանտից զանգեց Նարեկը։ Ասաց՝ բուժզննությամբ պարզվել է, որ սրտի զարկերի թիվը նորմայից էապես մեծ է, որի պատճառով շտապ օգնություն են կանչել․
Մեկնում եմ «Արմավիրի» բանտ՝ տեղում իրավիճակին ծանոթանալու։ Լրացուցիչ տեղեկությունների մասին կգրեմ։
Հիշեցնեմ, որ այսօր քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի հացադուլի 10-րդ օրն է։ Բացի այդ, նրա մոտ ախտորոշվել է առողջական լուրջ խնդիր»,- գրել է նա։
Ավելի ուշ Մելիքյանի հայտնել է, որ Նարեկին տեղափոխել «Էջմիածին» բժշկական կենտրոն։
Հետևեք մեզ նաև Telegram-ում