Եպիսկոպոսաց ժողովը կկազմակերպվի Հայաստանից դուրս․ Aysor.am

Եպիսկոպոսաց ժողովը կկազմակերպվի Հայաստանից դուրս․ Aysor.am

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ հունվարի 13-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի էր ունեցել Գերագույն հոգևոր խորհրդի ժողով, որի ժամանակ որոշվել էր, որ հետաձգված Եպիսկոպոսաց ժողովը կկազմակերպվի փետրվար ամսվա ընթացքում։

Aysor.am-ի բացառիկ տեղեկությունների համաձայն՝  Եպիսկոպոսաց ժողովը Մայր Աթոռում չի լինելու, այլ՝ Հայաստանից դուրս։ Կայքի տեղեկություններով՝ նման որոշում է կայացվել՝ հաշվի առնելով իշխանությունների հակաեկեղեցական արշավն ու դրա հետևանքները։

Կայքն ավելի ուշ նաև հանրությանը կտեղեկացնի, թե որտեղ է տեղի ունենալու Եպիսկոպոսաց ժողովը։

Եպիսկոպոսաց ժողովը Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու նվիրապետական աթոռների եպիսկոպոսաց դասի համախմբումն է:

Եպիսկոպոսաց ժողովի իրավասության սահմանները ներառում են հետևյալ ուղղությունները.

ա. Դավանաբանական հարցերի սահմանում,

բ. Ծիսական բարեփոխությունների և նոր ծեսերի հաստատում,

գ. Եկեղեցական-կրոնական կյանքի խնդիրներին առնչվող բարեփոխությունների և նոր օրենքների հաստատում,

դ. Միջեկեղեցական երկխոսություների արդյունքների հաստատում,

ե. Միջեկեղեցական և միջկրոնական հարցերի քննարկում,

զ. Ազգային Եկեղեցական Ժողովի կողմից հանձնարարված և լիազորված հարցեր:

Եպիսկոպոսաց ժողովը կազմավորվում է Հայ Եկեղեցու բոլոր եպիսկոպոսներից. նախագահն է Ամենայն Հայոց Կաթողիկոսը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում