Նարեկի առողջական վիճակի պատասխանատվությունն ընկած է ոչ միայն Նիկոլի, այլև՝ «գերազանցիկ» ՄԻՊ-ի վրա․ Արմեն Աշոտյան
19/01/2026 20:00
Կարդացեք նաև
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Իշխանական «լափամանի» կանոնավոր հաճախորդ դարձած և այդ պատճառով մասնագիտական, սահմանադրական և մարդկային պարտավորություններն ուրացած «ՄԻՊ»-ը, իհարկե, Նարեկի 11 օրվա չկերած ուտելիքի կարիքը չունի։ Նա «չաղ ու բախտավոր» է իր պաշտոնում, անտարբերության մատնելով երկրում մարդու հիմնարար իրավունքների եւ ազատությունների համակարգային, կոպտագույն եւ լայնածավալ խախտումները։
Նարեկի ապօրինի ազատազրկման, նրա առողջական վիճակի վատթարացման և դրա հետևանքների ողջ պատասխանատվությունն ընկած է ոչ միայն անձամբ Նիկոլի, այլև նրա կամայականությունները սպասարկող ողջ շղթայի մասնակիցների վրա, ներառյալ «գերազանցիկ» ՄԻՊ-ի, ով ավելի լավ է ծույլիկ լիներ, բայց մարդ մնար»։