Նախընտրական քայլեր՝ բանակում. «Հրապարակ»
20/01/2026 08:48
Կարդացեք նաև
«Հրապարակ» օրաթերթը գրում է. Մեր տեղեկություններով, ընտրություններին ընդառաջ, ներքին հրահանգ է իջեցվել բանակի ատեստացիայի հանձնաժողովներին, որպեսզի հնարավորինս բարձր գնահատեն զինծառայողների քննությունները, եւ հնարավորինս մեծ թվով զինվորականների աշխատավարձեր բարձրանան։ Շատ զինվորականներ, ովքեր մինչ այժմ տարբեր պատճառներով չէին մասնակցում ատեստավորման գործընթացին, քանի որ հաճախ կտրվում էին քննություններից, իմանալով այդ հրահանգի մասին՝ դիմել են, որ օգտվեն նախընտրական նպաստավոր պահից։
Մանրամասները՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում