Նարեկ Սամսոնյանի հացադուլի 12-րդ օրն է. սպառվում են Vitamin B1-ի ներքին պաշարները․ Եկատերինա Թաիրյան

Նարեկ Սամսոնյանի հացադուլի 12-րդ օրն է. սպառվում են Vitamin B1-ի ներքին պաշարները․ Եկատերինա Թաիրյան

Այսօր՝  հունվարի 20-ին  քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի հացադուլի 12-րդ օրն է: Նարեկը մոտենում է կրիտիկական այն սահմանին, որից այն կողմ օրգանիզմը սկսում է սպաառել իր վերջին պաշարները` քայքայելով հյուսվածքային սպիտակուցները: Նարեկը դիմել է ապօրինությունների դեմ պայքարի ամենածայրահեղ միջոցին:

Բժիշկ Եկատերինա Թաիրյանն ամեն օր ներկայացնում է, թե ինչ է կատարվում մարդու օրգանիզմի հետ՝ հացադուլի ամեն հաջորդ օրը։

«Նարեկ Սամսոնյանն արագորեն սպառում է Vitamin B1-ի (թիամինի) ներքին պաշարները։

Այսօր, հունվարի 20-ը, քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի հացադուլի 12-րդ օրն է: Նարեկը մոտենում է կրիտիկական այն սահմանին, որից այն կողմ օրգանիզմը սկսում է սպաառել իր վերջին պաշարները` քայքայելով հյուսվածքային սպիտակուցները:

Նարեկի մոտ այս պահին B1 վիտամինի (թիամին) կտրուկ անկում կա: Ի դեպ` մեր օրգանիզմն այս վիտամինը չի սինթեզում, ներքին պաշարներ չունի, այն օրգանիզմ է ներմուծվում սննդի միջոցով և, չի կուտակվում օրգանիզմում:

Այս վիտամինի պակասն առաջացնում է նյարդաբանական լուրջ խնդիրներ (ուղեղի, նյարդային համակարգի) և սրտի աշխատանքի խանգարումներ:

Հացադուլում գտնվող շատ անձինք, շարունակելով հրաժարվել սննդից, այնուամենայնիվ համաձայնում են ընդունել վիտամինային լուծույթ, որը կպարունակի թիամին:

Պետք է խնդրել Նարեկին տեսակցող բժշկին, որ նա հորդորի Նարեկին հացադուլը շարունակելու պարագայում անգամ` չհրաժարվել վիտամին B1-ի հավելումից, քանզի այս վիտամինի բացակայությունը կհանգեցնի անշրջելի հետևանքների նյարդային և մկանային համակարգի համար: Ցանկալի է նաև այլ վիտամինային հավելումներ` լուծույթի տեսքով:

Նարեկը դիմել է ապօրինությունների դեմ պայքարի ամենածայրահեղ միջոցին:

Նարեկի կյանքին սպառնում է լրջագույն վտանգ: Քաղաքական լծակների տիրապետող գործիչները (թե իշխանության, թե ընդիմության) կրում են պատասխանատվություն Նարեկի վատթարացող առողջության համար»։

Երեկ՝ հացադուլի 11-րդ օրը բժիշկը մանրամասնել էր, որ Նարեկի օրգանիզմն արագորեն հյուծում է ճարպային հյուսվածքը, որպես էներգիայի (գլյուկոզայի) աղբյուր: Նարեկը հյուսծվում է ժամ-առ-ժամ: Ճարպային հյուսվածքի պաշարները սովորաբար սպառվում են հացադուլի 14-րդ օրը, որից հետո սկսվում է ԱՄԵՆԱՎՏԱՆԳԱՎՈՐ ՓՈՒԼԸ:

Նարեկը ԵՐԵՔ ՕՐԻՑ կհատի այդ վտանգավորության սահմանը, որից այն կողմ օրգանիզմը սկսում է «մարսել» կամ «խժռել» մկանային հյուսվածքը` քայքայելով մկանային սպիտակուցները` գլյուկոզա հայթայթելու համար:

Հիշեցնենք, որ սա վերաբերում է ո՛չ միայն հենաշարժական ապարատի մկաններին, ա՛յլ նաև սրտի և այլ կենսական կարևոր օրգանների մկաններին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում