Մասյացոտնի թեմում իշխանության գործադրած քայլերը այլ կերպ, քան ահաբեկչություն, հնարավոր չէ բնորոշել․ Տիգրան Աբրահամյան
21/01/2026 09:35
Կարդացեք նաև
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է․ «Մասյացոտնի թեմում իշխանության գործադրած քայլերը այլ կերպ, քան ահաբեկչություն, պարզապես հնարավոր չէ բնորոշել։
Պետական մեքենայի գործադրմամբ, ճնշումներ, սպառնալիքներ և շանտաժ, որը հաճախ ուղեկցվում է ազատությունից զրկելու ակնարկներով:
Դեռ չեմ խոսում իրավունքի կամայական կիրառումների կամ առհասարակ դրա բացակայության մասին:
Իշխանությունը փորձում է անել անհնարինը` չի ստացվում, փորձում են ներգործության նոր` առավել անբարո մեթոդներ կիրառել»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում