Դավոսում հանդիպել են Ադրբեջանի ու Իսրայելի նախագահները
21/01/2026 14:57
Կարդացեք նաև
Դավոսում հանդիպել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Իսրայելի նախագահ Իսահակ Հերցոգը․ գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Նշվել է ադրբեջանա-իսրայելական հարաբերությունների «հաջող զարգացումը» տարբեր ոլորտներում, ինչպես նաև տնտեսական, առևտրային, էներգետիկ և այլ ոլորտներում համագործակցության ընդլայնման լավ հնարավորությունների առկայությունը։
Ադրբեջանի և Իսրայելի նախագահները քննարկել են երկկողմ համագործակցության հեռանկարներին վերաբերող հարցեր։
Հետևեք մեզ նաև Telegram-ում