Կառավարության շենքի դիմաց ցույց անող կանայք ներխուժել են շենք
19/07/2012 11:13
Նմանատիպ
Կառավարության շենքի դիմաց այսօր նախատեսված «Սիրիահայեր մենք ձեր կողքին ենք» երթի հետ միաժամանակ տեղի ունեցող մեկ այլ բողոքի ակցիայի մասնակից կանայք ներխուժել են Կառավարության շենք։
Ինչպես հաղորդում է «eMedia.am»-ը, ակցիայի մասնակիցները զոհված զինվորների ծնողներն են։
Չնայած ոստիկանության աշխատակիցները փորձել են դուրս բերել ցուցարար կանանց Կառավարության շենքից, սակայն ապարդյուն։ Նրանք, իրարից ամուր բռնված, պայքարում են ոստիկանների և անվտանգության աշխատակիցների դեմ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում