«Գալոչկա դնելու» համար չենք այցելում Եռաբլուր, տարին սկսվում է այնտեղից. Գեղամ Մանուկյան
Կարդացեք նաև
ԱԺ ճեպազրույցների ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը նշել է․ «Հատկապես դաշնակցական պատգամավորների համար իշխանության մեղադրանքը տմարդի է, որ հայրենիքի համար զոհվածների հիշատակի օր հռչակված հունվարի 27-ին ընդդիմադիր պատգամավորները չեն այցելելու Եռաբլուր։ Մեր շատերի համար տարին սկսվում է հունվարի 2-ին՝ Եռաբլուր այցելելով․ Շահեն Մեղրյանի ծննդյան օրն է։ Հունվարի 26-ին մերոնցից շատերը լինելու են Եռաբլուրում՝ այցելելու 1992 թվականի Քարին Տակի հերոսամարտում նահատակված Նորիկի, Կարոյի շիրիմներին, և այդպես շարունակ։ Այդպես չէ, որ մեկ օր է՝ «գալոչկա դնելու» համար այցելում ես Եռաբլուր»։
Պատգամավորը շեշտել է, որ, ի վերջո, սեպտեմբերի 19-ն «ՀՀ-ի, ՀՀ ԶՈւ-ի կողմից դավաճանված ՊԲ-ի նահատակների» օրն է։
«Ես Եռաբլուրում եղել եմ երիտասարդ տարիներից, առաջին հուղարկավորությունը 1990 թվականին է եղել։ Այսքան տարիների ընթացքում ավելի ահավոր զգացում չի եղել, ինչպիսին 2024 թվականի սեպտեմբերի 19-ն էր, երբ հարյուրավոր մարդիկ այցելել էին մեկ տարի առաջ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով և ՀՀ-ի և ՀՀ ԶՈւ-ի կողմից դավաճանված ՊԲ-ի նահատակների հիշատակին։ Դա ուղղակի ահավոր էր»,– ասել է Մանուկյանը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում