Ադրբեջանը մեծ նշանակություն է տալիս Իրանի կայունությանը․ Ջեյհուն Բայրամով

Ադրբեջանը մեծ նշանակություն է տալիս Իրանի կայունությանը․ Ջեյհուն Բայրամով

Հունվարի 23-ին Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովն ընդունել է Իրանի փոխարտգործնախարար Վահիդ Ջալալզադեին։

Հանդիպման ժամանակ քննարկվել են երկու երկրների միջև երկկողմ և բազմակողմ համագործակցությունը, Իրանում տիրող վերջին լարվածությունը, ինչպես նաև տարածաշրջանային հարցեր։

Փոխնախարար Ջալալզադեն մանրամասն ներկայացրել է Իրանում ստեղծված իրավիճակը։

Բայրամովն իր հերթին ընդգծել է, որ Ադրբեջանը մեծ նշանակություն է տալիս Իրանի կայունությանը և ցավակցություն է հայտնել վերջին իրադարձությունների ժամանակ զոհվածների ընտանիքներին։

Նշվել է, որ երկու երկրների նախագահների միջև շփումները, փոխադարձ այցելությունները և առկա քաղաքական երկխոսությունը կարևոր դեր են խաղում Ադրբեջանի և Իրանի միջև բարեկամական հարաբերությունների զարգացման գործում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում