Այսօր մեր Եկեղեցու նավակը նույնպես ալեկոծվում է, հատկապես՝ Մասյացոտնի թեմինը. Հայր Ռուբեն
25/01/2026 13:54
Կարդացեք նաև
Այսօր մեր Եկեղեցու նավակը նույնպես ալեկոծվում է, հատկապես՝ Մասյացոտնի թեմինը։ Այս մասին Արարատի մարզի Դալար բնակավայրի Սուրբ Աստվածածին եկեղեցում մատուցված Սուրբ և Անմահ Պատարագի քարոզի ընթացքում ասել է Մասյացոտնի թեմի առաջնորդական տեղապահ Ռուբեն Վարդապետ Զարգարյանը՝ զուգահեռներ անցկացնելով։
«Չարն իր երախը բացել է մեզ վրա, բայց մենք համարձակորեն հրաժարվել ենք սատանայից։ Այսօր մեր Եկեղեցու նավակը նույնպես ալեկոծվում է, հատկապես՝ Մասյացոտնի թեմինը, բայց մենք չենք գնում կռիվ անելու, ուզում ենք ապրել՝ հավատով, սիրով և մեր ստեղծագորական արարման կոչմամբ », – նշել է Հայր Ռուբենն՝ ընդգծելով, որ իրենք հաշտության օրակարգ ունեն՝ նաև դարձի եկողների համար, Եկեղեցու ներսում չպետք է պառակտում լինի։