Պուտինի և Թրամփի միջև հեռախոսազրույց նախատեսված չէ․ Կրեմլ
26/01/2026 13:23
Կարդացեք նաև
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջև հեռախոսազրույց այս պահին նախատեսված չէ։
Նրա խոսքով, Ռուսաստանի և ԱՄՆ նախագահների միջև հեռախոսազրույցներ ներկայումս նախատեսված չեն, սակայն նման զրույց կարող է կազմակերպվել հնարավորինս շուտ։
«Ամերիկյան կողմի հետ հաղորդակցության և երկխոսության ուղիները թույլ են տալիս մեզ, անհրաժեշտության դեպքում, արագ և արդյունավետ կերպով համակարգել երկկողմ շփումները ամենաբարձր մակարդակով», – ընդգծել է Կրեմլի խոսնակը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում