Եվրամիությունը հաստատեց ռուսական գազի ներկրման լիակատար արգելքի առաջարկը
26/01/2026 16:02
Կարդացեք նաև
Reuters-ի փոխանցմամբ՝ Եվրամիության խորհուրդն այսօր հաստատել է դաշինքի երկրների կողմից ռուսական գազի ներկրումից հրաժարվելու մասին որոշումը։
Գործակալությունը նշում է, որ այսօր հաստատված նախագծի համաձայն՝ ԵՄ անդամ պետությունների կողմից ռուսական գազի ներկրման վերջնաժամկետ է սահմանվել 2027 թվականի նոյեմբերի 1-ը։
Նախագծին դեմ են արտահայտվել ԵՄ անդամ երկրներից երկուսը՝ Հունգարիան և Սլովակիան։ Հունգարիայի կառավարությունն արդեն իսկ հայտարարել է, որ ԵՄ խորհրդի այսօրվա որոշումը բողոքարկելու է Եվրոպական դատարանում։
Նշենք, որ այս պահին Ռուսաստանը մատակարարում է ԵՄ տարածքում սպառվող գազի 13 տոկոսը։ Մինչև Ուկրաինայում պատերազմի մեկնարկը ռուսական գազի մասնաբաժինը եվրոպական շուկայում հասնում էր 40 տոկոսի։
Հետևեք մեզ նաև Telegram-ում