Եվրոպայում ԱՄՆ ցամաքային զորքերի հրամանատարի գլխավորած պատվիրակությունը հյուրընկալվել է ՀՀ ՊՆ-ում
Նմանատիպ
Հուլիսի 18-ին տարածաշրջանային այցի շրջանակներում Հայաստանի Հանրապետություն է այցելել Եվրոպայում ԱՄՆ ցամաքային զորքերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մարկ Հարթլինգի գլխավորած պատվիրակությանը, տեղեկացնում են ՀՀ ՊՆ մամլո ծառայությունից:
Այցի շրջանակներում գեներալ-լեյտենանտ Մ. Հարթլինգին ընդունել են ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը և ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը: Հանդիպումների ընթացքում քննարկվել են Կոսովոյում ամերիկյան զորախմբի կազմում հայկական խաղաղապահ ստորաբաժանման առաքելությանը, արհեստավարժ սերժանտական կազմի պատրաստմանը, Եվրոպայում ԱՄՆ ցամաքային զորքերի կողմից կազմակերպվող բազմազգ զորավարժանքներին հայ խաղաղապահների մասնակցությանն առնչվող և երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: Հանդիպումների ժամանակ կողմերը երկուստեք արձանագրել են պաշտպանության ոլորտում հայ-ամերիկյան համագործակցության բարձր մակարդակը և զարգացման հեռանկարները:
Գեներալ-լեյտենանտ Մ.Հարթլինգի գլխավորած պատվիրակությունն այցելել է նաև ՀՀ ՊՆ Վ.Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ և ներկա գտնվել ՀՀ ԶՈւ ստորաբաժանումների մարտական հերթապահության կազմակերպման վարժանքին, ինչպես նաև արտերկրում ՀՀ ԶՈւ խաղաղապահ ստորաբաժանման կողմից իրականացվող առաքելության տարրերի ցուցադրությանը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում