Իրանը կստանա նախկինում չտեսնված պատասխան, եթե որոշի հարձակվել Իսրայելի վրա․ Բենյամին Նեթանյահու
28/01/2026 10:23
Կարդացեք նաև
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է, որ Իրանը կստանա նախկինում չտեսնված պատասխան, եթե որոշի հարձակվել Իսրայելի վրա․
«Եթե Իրանը լուրջ սխալ թույլ տա՝ հարձակվելով Իսրայելի վրա, մենք կպատասխանենք մի ուժով, որը Իրանը նախկինում երբեք չի տեսել»,-ասել է Նեթանյահուն մամուլի ասուլիսի ժամանակ:
Խոսելով Իրանին հարվածելու ԱՄՆ-ի հնարավոր ծրագրերի մասին՝ Իսրայելի վարչապետը հայտարարել է, որ Վաշինգտոնն ինքը որոշում կկայացնի այդ հարցում․
«Ես չեմ ուզում նախագահ Թրամփին թելադրել, թե նա ինչ անի կամ չանի», – ասել է Նեթանյահուն: Միևնույն ժամանակ, նա նշել է, որ ԱՄՆ-ն և Իսրայելը «լիովին կապի մեջ են» միմյանց հետ Իրանի շուրջ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում