Մեր բանակը մեր մեծագույն հպարտությունն է․ Ավետիք Չալաբյան

Մեր բանակը մեր մեծագույն հպարտությունն է․ Ավետիք Չալաբյան

Այսօր՝ հունվարի 28-ին, Եռաբլուր այցելած «Հայաքվե» ազգային, քաղաքական միավորման անդամ Ավետիք Չալաբյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ գլուխ է խոնարհում հայ զինվորների առաջ, հատկապես նրանց առաջ, որոնք կյանքով են հատուցել մեր ազատության, մեր արժանապատվության, մեր հայրենիքի սահմանների անխախտելիության համար։

«Ցանկանում եմ շնորհավորել մեզ բոլորիս, մեր Բանակի օրվա կապակցությամբ, մեր հպարտության մեր անկախության հենասյունի, մեր բանակի կապակցությամբ։ Սա է մեր ուղերձը»,- ասել է նա։

Չալաբյանը նշել է, որ Փաշինյանն իրավունք չուներ ժողովրդի անունից հանձնել մեր հայրենիքի մասը։ Նա համոզմունք հայտնեց, ույս հաջորդ սերունդները մեր հայրենիքի այդ մասը կվերդարձնեն ու կվերահայցնեն իսկ այն խարանը որը թողել է Փաշինյանը կջնջեն։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում