Հայկական բանակը մինչև 2018 թվականն իր առջև դրված խնդիրը կատարել է․ Սեյրան Օհանյան

Հայկական բանակը մինչև 2018 թվականն իր առջև դրված խնդիրը կատարել է․ Սեյրան Օհանյան

«Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը ասել է․ «Մեր խոնարհումն ենք արտահայտում հայ ժողովրդի նորագույն պատմությունը կերտող բոլոր զավակներին, որոնք իրենց կյանքն են տվել, մեծ ավանդն ունեն հայկական բանակի կերտման գործում»։

Օհանյանի խոսքով՝ այսօր, իհարկե, տոնակատարություններն այն մեծ շուքով և տրամադրությամբ չեն նշվում՝ ինչպես նախկինում, որովհետև 44-օրյա պատերազմի ընթացքում պարտություն ենք կրել, այնուհետև անհաջողություններ են եղել, Արցախն ենք կորցրել, բայց Հայկական բանակն այն կառույցն է, որը պատշաճ ուշադրության պայմաններում առաջինը կարող է վերականգնվել, առաջինը շտկել իր մեջքը։

«Հայկական բանակը մեր պետության ռազմական հզորության առանցքն է»,- ասել է Օհանյանը։

Ինչ վերաբերում է Փաշինյանի ուղերձին, ապա դա Օհանյանը չի կարդացել, չի կարծում, թե դա ամբողջությամբ արտահայտում է այսօրվա իրականությունը։

«Հայկական բանակը մինչև 2018 թվականն իր առջև դրված խնդիրը կատարել է։ Այսօր, եթե բանակում որոշակի ձեռքբերումներ կան, որոշակի փոփոխություններ են իրականացվում, դա էր պակաս, որ այս ողբերգություններից, այս անհաջողություններից հետո քայլեր չձեռնարկեին բանակի մարտունակությունը վերականգնելու ուղղությամբ, բայց այս հինգ տարիները բացթողնված ժամանակահատված են»,- նշել է նա՝ հավելելով, որ պետք է մշակվեր մեր ազգային անվտանգության ռազմավարությունը, նոր խնդիրներին համապատասխան, որոնք, իրականում, ավելացել են՝ թե բարոյահոգեբանական, թե մարտավարական առումով, պետք է կազմահաստիքային կառուցվածքային փոփոխություններ իրականացվեր։ Օհանյանն ընդգծել է՝ հակառակորդը խոսում է խաղաղության մասին, բայց ամեն օր հատուկ նշանակության նոր ստորաբաժանումներ է ձևավորում, իսկ Հայաստանում տեսնում ենք, որ հատուկ նշանակության ստորաբաժանումների փոխարեն ոստիկանական նոր ստորաբաժանումներ են ձևավորում՝ տարբեր բերետավորներ։ Օհանյանի խոսքով՝ իր պաշտոնավարման ժամանակ ձևավորվել է, 2016թ․ ապրիլյան պատերազմի ժամանակ հակառակորդի «Յաշմա» ջոկատը վերացվել է, մինչդեռ, այսօր սպառազինությունների ձեռքբերման հետ՝ ինչպես ասում է Փաշինյանը, դա պետք է կանգնվել և յուրացվել, այսինքն՝ ոչ թե հասարակ ժողովրդին տանել և ցույց տալ, այլ՝ ստորաբաժանումների ներդաշնակմամբ, զորավարժություններով, որոնք պետք է ցույց տան Զինուժով, զորահանդեսներով, որ պետք է կազմակերպեն։

Օհանյանն ընդունում է՝ այո,  իրենք էլ սխալներ ունեցել են, բայց աշխատել և ուղղել են։ Նրա խոսքով՝ մենք այս վիճակում ենք այժմ 44-օրյա պատերազմում պարտվելուց հետո, բայց պատերազմում պատշաճ կառավարման, պատշաճ ուշադրության, ռազմական գործողությունների թատերաբեմն ուսումնասիրելու և լուրջ որոշումներ կայացնելու դեպքում հայկական բանակը և, մասնավորապես, ՊԲ-ն ի վիճակի էր՝ իր առջև դրված խնդիրն իրականացնելու։

Օհանյանը նաև հիշեցրել է, որ  ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունները փչացրեց Նիկոլ Փաշինյանը, երբ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին ձերբակալեց։

Ինչ վերաբերում է Պրահայում ձեռք բերված պայմանավորվածությանը, ապա Օհանյանն ասել է, որ դա հայ ազգի խայտառակությունն է։
«Նա տարիներով ձեռք բերված բանակցային փորձը, ներուժն ու Արցախի համար մղվող պայքարը զրոյացրեց՝ ճանաչելով Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ Արցախը ներառյալ»,- նշել է նա։

Հետևեք մեզ նաև Telegram-ում