ՀԷՑ-ի օրենքի մասով սահմանադրականության խնդիրներ ենք տեսնում. Արամ Օրբելյան

ՀԷՑ-ի օրենքի մասով սահմանադրականության խնդիրներ ենք տեսնում. Արամ Օրբելյան

Այսօր տեղի է ունեցել «Տաշիր կապիտալ» ՓԲԸ-ի և Հայաստանի պետական ​​​​ծառայությունների կարգավորման հանձնաժողովի (ՀԾԿՀ) գործով՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության էլեկտրաէներգիայի բաշխման լիցենզիայից զրկելու առնչությամբ դատական ​​​​նիստ։

«Ի սկզբանե, մեր նպատակն էր 2 ամսում գործն ավարտել, ստանալ որոշում, և որևէ հայցի ապահովման խնդիր որպես այդպիսին դրված չէր։ Ակնհայտ էր և մենք համոզված հիմնավորել էինք, որ որևէ խախտում չկա։ Բայց երբ կառավարության ներկայացուցիչը ժամանակ խնդրեց, որպեսզի ծանոթանա վիճակին և պատասխան ներկայացնի, այդ ժամանակ նոր մենք միջնորդեցինք»,-լրագրողների հետ զրույցում ասել է փաստաբան Արամ Օրբելյանը։

Նա նշել է, որ կասեցման միջնորդությունը հիմա դրա համար է ներկայացվել։

Փաստաբանը նշել է, որ ՀԷՑ-ի մասով օրենքի փոփոխության հետ սահմանադրական խնդիրներ են տեսնում. «Ամենամեծ խնդիրը ՀԾԿՀ նախագահին լիազորություններ տրամադրելն է, որովհետև Սահմանադրության համաձայն՝ պետական իշխանությունը ժողովուրդը յուրացնում է Սահմանադրությամբ նախատեսված մարմինների միջոցով, իսկ Սահմանադրությունն ինքնավար մարմին որպես ՀԾԿՀ-ն է դիտարկում, ոչ թե նրա նախագահին»։

Օրբելյանն ընդգծել է․ «Գնացե՛ք, մի բան գտե՛ք. ՀԷՑ-ի գործով այս պատկերն է։ Խնդիր է նաև կառավարչի ժպ-ին տնօրեն ձևակերպելը։

Եթե դիտարկենք վարույթ հարուցելու որոշումը, հաղորդումը, որի վրա հարուցվել է, այնտեղ կտեսնեք օրինակ՝ այնպիսի ձևակերպումներ․ «ճիշտ է այս ծախսերը չի մտնում սակագնի մեջ, բայց կարողա հարկահանության հետ կապված հարցեր կան», տպավորություն է, որ «գնացե՛ք, մի բան գտե՛ք» տարբերակով են առաջ շարժվել։

Ամեն դեպքում ֆիքսենք, որ կասեցման միջնորդությունը դրա համար է հիմա ներկայացվել»,- ասել է նա։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում