Սաուդյան Արաբիան կաջակցի ԱՄՆ-ին Իրանի դեմ հնարավոր հարձակման դեպքում
Կարդացեք նաև
Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարար, արքայազն Խալեդ բին Սալմանը ասել է, որ եթե ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չկատարի Իրանի դեմ իր հարձակման պլանը, Իրանը կուժեղանա:
Նա նաև նշել է, որ Սաուդյան Արաբիան թույլ չի տա ԱՄՆ-ին օգտագործել իր օդային տարածքը հարձակման համար, սակայն թագավորությունը չի ցանկանում դեմ լինել հնարավոր ռազմական գործողությանը։
Ի դեպ՝ ԱՄՆ պետդեպարտամենտը հաստատել է Սաուդյան Արաբիային Patriot հակաօդային պաշտպանության հրթիռների 9 միլիարդ դոլարի հնարավոր վաճառքը, այս մասին հայտարարել է Պենտագոնի Պաշտպանական անվտանգության համագործակցության գործակալությունը, որը պատասխանատու է միջկառավարական պայմանագրերով արտասահմանում ռազմական տեխնիկայի և զենքի վաճառքի համար։
Հայտարարության համաձայն՝ Սաուդյան Արաբիայի իշխանությունները ԱՄՆ-ից խնդրել են 730 PAC-3 MSE հող-օդ դասի հրթիռներ և դրանց հետ կապված սարքավորումներ։ Գործարքը հաստատվել է Պետդեպարտամենտի կողմից, և համապատասխան ծանուցումը ներկայացվել է ԱՄՆ Կոնգրեսին։
Հայտարարության մեջ նշվում է, որ հրթիռների վաճառքը Սաուդյան Արաբիային համապատասխանում է ԱՄՆ արտաքին քաղաքականությանը և ազգային անվտանգության նպատակներին։ Փաստաթղթում նշված դիրքորոշման համաձայն՝ Ռիադին զենքի վաճառքը «չի փոխի տարածաշրջանում ուժերի հավասարակշռությունը»։ Պենտագոնը կարծում է, որ գործարքը «բացասաբար չի ազդի» ԱՄՆ զինված ուժերի մարտական պատրաստվածության վրա։
Հետևեք մեզ նաև Telegram-ում