ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է անում հրաժարվել ուժի կիրառումից

ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է անում հրաժարվել ուժի կիրառումից

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան Ադրբեջանի կողմից ԼՂՀ ՌՕՈւ ՄԻ-24 ուղղաթիռի խոցման կապակցությամբ հանդես է եկել հայատարարությամբ,որում մասնավորապես ասվում է.

 «Նոյեմբերի 12-ին ղարաբաղյան հակամարտության գոտում ադրբեջանական կողմի կողմից ոչնչացվել է ուսումնա-մարզական վարժանք  իրականացնող ուղղաթիռ: Ուղղաթիռի անձնակազմը զոհվել է: Այդ վտանգավոր միջադեպը տարածաշրջանում իրավիճակի հետագա լարման խթան կարող է լինել, և մեր անհանգստության պատճառը:

2014թ-ի ողջ ընթացքում ադրբեջանական և ղարաբաղյան զոքրերի շփման գծում, ինչպես նաև հայ-ադրբեջաքնական սահմանին, պարբերաբար զինված միջադեպեր են գրանցվել:
Միայն ամռան երեք ամսիների ընթացքում հրադադարի հաստատման մասին պայմանագիը խախատվել է 1500 անգամ: Բացի այդ կրակ է բաց թո ղնվել նաև բնակելի տարածքների և խաղաղ բնակչության վրա:Կան նաև հետախուզա-դիվերսիոն գործողությունների օրինակներ, որն ուղեկցվել է խաղաղ բնակչության կորստով:

Այսօր մենք ականատես ենք լինում հրադադարի մասին պայմանագրի խախատման նոր օրինակի: Ուղղաթիռի կործանումը բռնության գործադրման վտանագավոր օրինակ է: Հակամարտության սրման նոր սպառանլքի է առաջացել: Իրավիճակը Հարավային Կովկասում գնալով ավելի սուր է դառնում:

«Խորապես համոզված ենք իրավիճակի սպառնացող զարգացման անթույլատրելիության մեջ: Դեպքերի նման շրջադարձը կանխելու համար ամենակարևորն ուժի կիրառումից հրաժարվելն է, հրադադարի մասին համաձայնագրերի խիստ պահպանումն ու սադրիչ գործողությունների բացառումը»,- հայտարարել է Նիկոլայ Բորդյուժան` կարևորելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ ընթացող բանակցությունների շարունակության ապահովումը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում