Ես երբեք իմ ուխտը չեմ դրժելու՝ անգամ մահվան գնով․ Մակար Սրբազան

Ես երբեք իմ ուխտը չեմ դրժելու՝ անգամ մահվան գնով․ Մակար Սրբազան

Հայ Առաքելական Եկեղեցու Սյունյաց թեմի առաջնորդ Գերաշնորհ տեր Մակար եպիսկոպոս Հակոբյանը, ում այսօր նույնպես կանչել էին Քննչական կոմիտե, լրագրողներին   մանրամասներ չի հայտնել այդ առիթով՝ նշելով, որ արգելել են։

«Ես նյութերի մասին չեմ կարող խոսել, գործի մասին խոսել, արգելել են»,- նշել է Սրբազանը։

Նա նաև հայտարարել է, որ ինչ էլ լինի, Մայր Աթոռին, Սուրբ Էջմիածնին հավատարմության ուխտը չի դրժի.

«Ես երբեք իմ ուխտը չեմ դրժելու՝ անգամ մահվան գնով։ Մենք ուխտը կնքել ենք Աստծու և Սուրբ Էջմիածնի հետ։  Մենք ուխտ ենք արել անվերապահ հնազանդության՝ Ամենայն Հայոց Հայրապետին։  Մեր կարգավիճակը ուխտով է, և այն մենք կնքում ենք Աստծու հետ»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում