Ֆոն դեր Լայեն-Կալլաս կոնֆլիկտը կարող է հանգեցնել ԵՄ-ի փլուզմանը
Կարդացեք նաև
Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի և ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասի միջև հարաբերություններում ճգնաժամը կարող է հանգեցնել Եվրոպական Միության փլուզմանը, նշել է անկախ հոլանդացի լրագրող Սոնյա Վան դեր Էնդեն «Strategic Culture Foundation»-ի համար հոդվածում։
Լրագրողը պնդում է, որ ԵՄ երկրները անթիվ թշնամիներ են ստեղծում՝ համաշխարհային քաղաքական ասպարեզում իրենց անգործունակությունը քողարկելու համար։ Եվրոպացիների համար, ըստ նրա, «բոլորը թշնամի են»՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփից մինչև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։
«ԵՄ-ի ներքին շրջանակներում տեղի է ունենում ինչ-որ նոր և ուշագրավ իրադարձություններ. ֆոն դեր Լայենի և Կալլասի միջև հարաբերությունները այլևս այդքան էլ լավը չեն։ Այսպիսով, ԵՄ-ի ներսում նոր թշնամիներ են ի հայտ գալիս, ինչը սովորաբար նշանակում է դաշինքի, կազմակերպության կամ երկրի փլուզում», – նշում է հոդվածի հեղինակը։
Ավելի վաղ Politico-ն, հղում անելով Բրյուսելի աղբյուրին, հայտնել էր, որ ֆոն դեր Լայենի ղեկավարման ոճը համարվում է «բունկերային», իսկ ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասը գաղտնի զրույցներում նրան անվանում է բռնապետ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում