Միքայել Սրբազանը պատարագին մասնակցել է հիվանդասենյակից․ Տիգրան Աբրահամյան
01/02/2026 12:46
Կարդացեք նաև
Իզմիրլյան բժշկական կենտրոնում մատուցվել է Սուրբ և Անմահ պատարագ` ձեռամբ Հայր Հովհաննես Թորգոմյանի և մասնակցությամբ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի, բժշկական կենտրոնի բուժառուների ու կենտրոնի անձնակազմի, այս մասին հայտնել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
Պատգամավորը նշել է, որ ապօրինի հետապնդումների ենթարկվող Միքայել Սրբազանը շաբաթներ առաջ վիրահատության է ենթարկվել և այս պահին գտնվում է հիվանդանոցում ու պատարագին հետևում/մասնակցում էր հիվանդասենյակից:
«Հուսով եմ, որ Շիրակի թեմի առաջնորդի մասնակցությամբ հաջորդ պատարագին կմասնակցեմ ոչ թե հիվանդանոցում կամ կալանավայրում, այլ՝ նրա առաջնորդած թեմի եկեղեցիներից մեկում»,- հավելել է Աբրահամյանը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում