Ադրբեջանի կողմից ԼՂՀ ՊԲ ուղղաթիռի խոցումը հղի է վտանգներով բանակցային գործընթացի համար. Շարմազանով

Ադրբեջանի կողմից ԼՂՀ ՊԲ ուղղաթիռի խոցումը հղի է վտանգներով բանակցային գործընթացի համար. Շարմազանով

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությքան պաշտպանության բանակի ուղղաթիռը թիկունքից խոցելը ցույց է տալիս Ադրբեջան կոչված պետության իրական դեմքը: Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: «Ադրբեջանցիների այս քայլը շատ վտանգավոր է՝ զուտ բանակցային գործընթացի տրամաբանությունից ելնելով: Այն, որ Լեռնային Ղարաբաղի զինված ուժերը, պաշտպանության բանակն իրենց խնդիրները կլուծեն, ես չէ, որ պետք է ասեմ: Ես ավելի դիվանագիտական հարթության մեջ կփորձեմ խոսել, որ թիկունքից ուղղաթիռ խփելը ցույց է տալիս իրենց պետության իրական դեպքը: Սա հղի է վտանգներով բանակցային գործընթացի համար, և ամբողջ պատասխանատվությունն ընկնում է Ադրբեջանի ղեկավարության վրա»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց ԱԺ փոխնախագահը:

Անդրադառնալով ադրբեջանական կողմի հայտարարությանը, թե Ադրբեջանը ԼՂ տարածքը ոչ թռիչքային գոտի է հայտարարել, ԱԺ փոխնախագահն ընդգծեց, որ Ադրբեջանը երկար ժամանակ է արդեն այդ տարածքի հետ կապ չունի: «Մենք պետք է մեր ջանքերը միացնենք, որպեսզի հասնենք Լեռնայի Ղարաբաղի Հանրապետության միջազգային ճանաչմանը»,-եզրափակեց Շարմազանովը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում