Արշակ Սրբազանն այս ամենին հումորով է վերաբերվում, եթե ոչ՝ հեգնանքով․ Սերգեյ Հարությունյան
Կարդացեք նաև
Դատարանի առջև լրագրողների հետ զրույցում փաստաբան Սերգեյ Հարությունյանը, հույս հայտնելով, որ այսօր Արշակ սրբազանի խափանման միջոցի պարագայում փոփոխություն կլինի, ասել է․ «Մենք այննպիսի իրավիճակում ենք, որ կարելի է ասել՝ արդեն ամեն ինչ նախօրոք հաճախ կանխորոշված է լինում, բայց ինչևէ, եթե այստեղ եմ, ուրեմն, հույս ունեմ, որովհետև գիտեմ՝ ի սկզբանե կալանքը բավարարելն անհիմն էր»։
Թեև փաստաբանը միաժամակ հիշեցրել է, թե ի՞նչ է կատարվում մեր երկրում՝ նկատի ունենալով իրավական համակարգում ճնշումները, ԲԴԽ համակարգի կողմից դատավորների նկատմամբ ճնշումները։
Լրագրողի ճշտող հարցին, թե այս գործով իրեղեն ապացույցը անհետանալու մասին տեղեկությունը որքանո՞վ է համապատասխանում իրականությանը, Հարությունյանն ասել է․
«Այս պահին որևէ ստույգ պաշտոնական ինֆորմացիա չկա, թե՞ դա համապատասխանում է իրականությանը, թե՝ ոչ։ Կփորձեմ, ամեն դեպքում, այսօր քննիչներից ճշտել։Ինչ վերաբերում է մարտավարության տեսանկյունից, կարծում եմ՝ դա ինչ-որ արժեքավոր բան կարող է փոխել, մնացածը ժամանակը ցույց կտա»։
Փաստաբանն ամեն դեպքում զավեշտ է համարել այն,որ կալանավայրում գտնվող չորս սրբազաններից երեքի գործը նույն դատավորի մոտ է գտնվում։
Նա նաև տեղեկացրել է, որ Արշակ սրբազանին վերջին անգա վերջին անգամ տեսակցել է երկու օր առաջ։
«Տրամադրությունը, ինչպես մի, շատ լավ էր։ Այս ամենին նա շատ հումորով է վերաբերվում, եթե ոչ՝ հեգնանքով։ Հասկանում է, որ այս ամենի նպատակը և պատճառը»,- նշել է Հարությունյանը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում