Ադրբեջանը օպերատիվ-մարտավարական զինավարժանքներ է սկսել

Ադրբեջանը օպերատիվ-մարտավարական զինավարժանքներ է սկսել

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի և Գլխավոր շտաբի պետ Նեջմեդդին Սադըքովի ղեկավարությամբ օդուժի և հակաօդային պաշտպանության ուժերի, ինչպես նաև Ադրբեջանի արտակարգ իրավիճակների նախարարության ու Սահմանային ծառայության մասնակցությամբ այդ երկրում սկսվել են ռազմածովային ուժերի ամբողջ անձնակազմի օպերատիվ-մարտավարական զինավարժանքներ: Այս մասին հայտնում է Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունը:

Նշվում է, որ զինավարժանքներում մասնակցում են անձնակազմի 5 հազարից ավելի զինծառայողներ, մինչեւ 40 մարտական նավեր և կատերներ, 58 հրետանային և հրթիռային սարքավորումներ, օդուժի 20 ինքնաթիռներ և  ուղղաթիռներ, հակաօդային պաշտպանության 50 միջոցներ, ինչպես նաև հատուկ նշանակության ուժեր:

Հետևեք մեզ նաև Telegram-ում