16.1 C
Yerevan

Հայկական մսամթերքն այսուհետ կիրացվի նաև ռուսական շուկայում

Նմանատիպ

Ռուսաստանը հայտնել է «Տոլյատի-Օդեսա» ամոնիակատարի պայթեցման մասին

Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել, ըստ որի՝  հունիսի...

Արամ Ա կաթողիկոսը հանդիպել է Կանադայի վարչապետի հետ

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն հանդիպել է Մեծի Տանն Կիլիկիո...

Հայաստանում Եվրամիության դիտորդական առաքելությունը նոր կենտրոններ կբացի

ԵՄ առաքելությունը նոր կենտրոններ կբացի Ջերմուկում, Իջևանում և Եղեգնաձորում։ Այս...

Մսամթերք արտադրող և վերամշակող թվով 11 տեղական արտադրողների նոյեմբերի 12-ից հնարավորություն է ընձեռնվել իրականացնել գառան, խոզի, տավարի և հավի մսից պատրաստված մսամթերքի արտահանում ՌԴ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունից, առաջիկայում նախատեսվում է հանդիպում արտահանման թույլտվություն ստացած տնտեսավարող սուբյեկտների հետ, որի ընթացքում հայրենական արտադրողներին կներկայացվեն արտահանվող մսամթերքին ներկայացվող Մաքսային միության պահանջները (փաթեթավորում, մակնշում և այլն) ու համապատասխան ընթացակարգերը:

Արտահանման թույլտվություն ստացած ընկերություններն են` «ԱՐԱՔՍ ԹՌՉՆԱՖԱԲՐԻԿԱ» ՓԲԸ, «ՆԱՏՖՈՒԴ» ՓԲԸ, «ԱԹԵՆՔ» ՍՊԸ, «ԲԱՐԻ ՍԱՄԱՐԱՑԻ» ՍՊԸ, «ԲԵԿՈՆ ՊՐՈԴՈՒԿՏ» ՍՊԸ, «ՄԱՐԻԼԱ» ՍՊԸ, «ՄՈՒՇ» ՍՊԸ, «ՆԱՏԱԼԻ ՖԱՐՄ» ՍՊԸ, «ՌԱԶՄԻԿ-92» ԱԿ, «ԱՐԱՐԱՏ» ԱԿ, «ՀԱՄԼԵՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ» Ա.Ձ:

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Արմեն Հայրապետյանը և աշխատակազմի անասնաբուժության տեսչության պետ Հովհաննես Մկրտչյանը հոկտեմբերի 27-ին աշխատանքային այցով մեկնել էին ՌԴ` ռուս գործընկերների հետ քննարկելու տեղական շուկայի զարգացման հնարավորություններն ու հեռանկարները: ՌԴ անասնաբուժական և բուսասանիտարական հսկողության դաշնային ծառայության պետ Սերգեյ Դանկվերտի հետ հանդիպման ընթացքում քննարկվել էին ինչպես ՌԴ ձուկ-ձկնամթերք արտահանելու թույլտվություն ունեցող կազմակերպությունների ցանկը, այնպես էլ միս-մսամթերք վերամշակող կազմակերպությունների արտադրանքը ռուսական շուկա արտահանելու նպատակով իրականացվելիք անհրաժեշտ գործողություններն ու ընթացակարգերը:

spot_imgspot_img