Եկեղեցու «բարենորոգման» մեկնարկն ուրվագծվեց և նշանավորվեց նոր կոպտագույն խախտումների համալրմամբ. Գևորգ Դանիելյան

Եկեղեցու «բարենորոգման» մեկնարկն ուրվագծվեց և նշանավորվեց նոր կոպտագույն խախտումների համալրմամբ. Գևորգ Դանիելյան

Իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը գրում է․ «Եկեղեցու «բարենորոգման» մեկնարկն ուրվագծվեց և նշանավորվեց նոր կոպտագույն խախտումների համալրմամբ։ Այս մասին հայտարարել է Գերագույն հոգևոր խորհրդի անդամ,  իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը։

«Մասնավորապես՝ զինված ուժերում հոգևոր ծառայությունը, ըստ էության, լուծարելու (արդեն խոսվում է նաև բուժհաստատություններում նույն կերպ վարվելու մտադրության մասին), բացահայտ հակաեկեղեցական մի շարք հապճեպ մշակված օրինագծեր շրջանառության մեջ դնելու, Հայ Եկեղեցու ինքնավարությունը՝ իշխանական լծակների գործադրմամբ ազգային և միջազգային չափանիշներին բացահայտ խորթ հնարքներով խաթարելու և նմանաբնույթ այլ քայլերով»,- նշել է նա՝ իբրև հետգրություն՝ մեջբերելով ադրբեջանական մամուլում տարածված «խիստ բնութագրիչ թեզը»:

«Երկիրը իսկական ազգային պետության վերածելու համար, որը կդառնա համաշխարհային հայության կենտրոն, պետք է վերացնել Էջմիածնի ամենակարողությունը։ Իհարկե, չարքին ամբողջությամբ հաղթելու համար անհարժեշտ կլիներ մաքրել առասպելացված պատմության մի հսկայական շերտ և թափ տալ այսօրվա հայկական պետականության գաղափարախոսական բարձիկը…»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում