Ադրբեջանը կարող է «փայ» ունենալ TRIPP նախագծում. Հայկ Մամիջանյան

Ադրբեջանը կարող է «փայ» ունենալ TRIPP նախագծում. Հայկ Մամիջանյան

«Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանն իր տեսաուղերձում նշել է․ «Ադրբեջանական պետական նավթային հիմնադրամը համագործակցության հուշագիր է կնքել ամերիկյան երեք մեծ խոշոր ներդրումային հիմնադրամների հետ և հուշագրի ուղղություններից էին ենթակառուցվածքների զարգացումը, լոգիստիկ ճանապարհների ձևավորումը, ես մտավախություն էի հայտնել, որ առկա է վտանգ, որ ադրբեջանական պետական նավթային կապիտալը, փողը, կարող է ներգրավված լինել ԹՐԻՓՓ-ի ֆինանսավորման մեջ։

Ավելի ուղիղ տեքստով՝ Ադրբեջանը կարող է փայ ունենալ ԹՐԻՓՓ-ի մեջ, անկախ նրանից, որ իշխանությունները հրապարակում են փաստաթղթում նշված մասնաբաժինները Հայաստանի և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև, բայց Ադրբեջանը փայ էր մտնելու ամերիկյան կողմի ինվեստիցիոն ծրագրերով, և այսօր եղավ այդ մտավախության ևս մեկ հաստատում:

Այսօր Հայաստան են այցելել ԱԷԿՈՄ ամերիկյան ինժեներական խորհրդատվական ընկերության ներկայացուցիչները, ըստ պաշտոնական հրապարակված տվյալների, իրենք ուսումնասիրելու են ԹՐԻՓՓ-ի կառուցման մանրամասները, զեկույց են ներկայացնելու և այլն։

Առաջին հայացքից ոչ մի զարմանալի բան չկա, բայց երբ անում ես շատ պարզ հետազոտություն, ակնհայտ է դառնում, որ այն երեք ինվեստիցիոն հիմնադրամներից մեկը, որը Ադրբեջանի պետական նավթային հիմնադրամի հետ կնքել է հուշագիր՝ Black Rock-ը, հանդիսանում է ԱԷԿՈՄ կազմակերպության երկնիշ թվով տոկոսների ակցիաների սեփականատեր։ Առկա են բազմաթիվ ապացույցներ ԱԷԿՈՄ-ի և Black Rock-ի փոխկապակցվածության վերաբերյալ, ուստի ևս մեկ հիմնավոր կասկած, ևս մեկ խիստ հիմնավորված վտանգ, որ Ադրբեջանը փայ է ունենալու ԹՐԻՓՓ-ի ֆինանսավորման, ԹՐԻՓՓ-ի ինվեստիցիաների մեջ»։,-ասել է նաև՝ ընդգծելով, որ 10 օր է անցել այն հրապարակումից մտավախություն ունի, որ Ադրբեջանը կարող է փայ ունենալ ԹՐԻՓՓ-ի մեջ, սակայն որևէ ՔՊ-ական պաշտոնյա դա չի հերքել։

Հետևեք մեզ նաև Telegram-ում