Զոհված զինվորների մայրերը պահանջում են վարչապետի հետ հանդիպում
19/07/2012 13:15
Նմանատիպ
Ինչպես արդեն հաղորդել ենք, այսօր առավոտյան բանակում զոհված զինվորների մայրերը կառավարության շենքի դիմաց հերթական ցույցի ժամանակ ներխուժել են կառավարության շենք: Նրանք բղավում են և պահանջում վարչապետի հետ հանդիպում, որպեսզի կարողանան իրենց հուզող բոլոր հարցերի պատասխանները ստանալ:
Ոստիկանության աշխատակիցները փորձել են հանդարտեցնել բողոքող կանանց և դուրս հրավիրել շենքից, սակայն ապարդյուն
Կառավարության ներկայացուցիչը հանդիպել է կանանց հետ, սակայն նրանք շարունակել են պնդել, որ չեն հեռանա, մինչև իրենց հարցին լուծում չտրվի:
Նշենք, որ արդեն տևական ժամանակ է, ինչ խաղաղ պայմաններում բանակում զոհված զինվորների ծնողները հավաքվում են կառավարության շենքի մոտ՝ պահանջելով արդարացիորեն բացահայտել իրենց որդիների մահվան հանգամանքները։
Հետևեք մեզ նաև Telegram-ում