«Միասնություն 2014» զորավարժության ժամանակ ՀՕՊ դիվիզիոնը խոցել է բոլոր թիրախները

«Միասնություն 2014» զորավարժության ժամանակ ՀՕՊ դիվիզիոնը խոցել է բոլոր թիրախները

«Միասնություն 2014» օպերատիվ-մարտավարական լայնածավալ զորավարժությունների շրջանակում նոյեմբերի 13-ին անցակցվել են Կրակային մարտավարական զորավարժություններ, որտեղ ՀՕՊ դիվիզիոնը խոցել է բոլոր թիրախները: Ինչպես հավաստիացրել էին ՀՀ եւ ԼՂՀ պաշտոնյաները, ադրբեջանական սադրանքներն ու կրակահերթերը չեն կանգնեցրել զորավարժություններն ու միջոցառումներն ընթանում են ըստ ծրագրի:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, «Միասնություն 2014» օպերատիվ-մարտավարական լայնածավալ զորավարժությունները մեկնարկել են նոյեմբերի 6-ին: «Միասնություն 2014» զորավարժությանը ներգրավված են ՀՀ զինված ուժերի ավելի քան 17000 զինծառայողներ, 550 միավոր հրետանային միջոցներ, 250 միավոր զրահատեխնիկա, 150 միավոր ՀՕՊ միջոցներ, 300 միավոր հակատանկային միջոցներ, 100 միավոր հատուկ տեխնիկա և ավելի քան 1200 ավտոմեքենա:

ԼՂՀ ՊԲ-ն զորավարժությանը ներկայացել է ավելի քան 30000 զինծառայողներով, այդ թվում նաև զորահավաքային ռեսուրսից, 1550 միավոր հրետանային միջոցներով, 600 միավոր զրահատեխնիկայով, 300 միավոր ՀՕՊ միջոցներով, այդ թվում նաև Ս-10ՄԱ ԶՀՀ-ներ, 1300 միավոր հակատանկային միջոցներ, 160 միավոր հատուկ տեխնիկայով և ավելի քան 3000 ավտոմեքենայով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում