Չեղած մազերս բիզ-բիզ են կանգնել. թե որքան մեծ է թուրքական ազդեցության գոծակալ դառնալու հավանականությունը. Արմեն Աշոտյան
Կարդացեք նաև
«Խնդրի հրատապությունը ոչ թե ժամկետների, այլ փաստի մեջ է։ Նախկինում տեղի չունեցած զարհուրելի մի երևույթ»,-ֆեյսբուքյան ուղիxx եթերում ասել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
Նա նշել է, որ ուսումնասիրել է ԿԳՄՍ-ի բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի կայքը և տեսել հունվարի 30-ին տեղադրված հայտարարություն՝ «Ուսման հրավեր» վերտառությամբ։
«Հայտարարությունն ուսումնասիրելով, իրոք չեղած մազերս բիզ-բիզ կանգնեցին»,-ասաց Աշոտյանը և կարդաց հայտարարությունը, որում ասվում էր. «Թուրքիայի հանրապետության ԱԳՆ-ն ՀՀ-ի կառավարությանը պաշտոնապես տեղեկացրել է, որ 2026 թվականի հունվարի 10-ին մեկնարկելէ Թուրքիայի կրթաթոշակային ծրագրի շրջանակներում կազմակերպվող միջին մասնագիտական, բակալավրի, մագիստրոսի և ասպիրանտուրայի կրթաթոշակայանին ծրագրի դիմումների ընդունման գործընթացը, որին կարող են դիմալ նաև ՀՀ քաղաքացիները»։
Աշոտյանը նշել է, որ դիմումները կարելի է ներկայացնել նաև առցանց եղանակով՝ նշելով թուրքական կառավարական կայքի հասցեն և այն մասին, որ թուրքական կողմը պատրաստ է առցանց հանդիպում կազմակերպել հնարավոր դիմորդների հետ։
«Սա զավեշտ չէ, այլ խայտառակություն։ Երբեք թուրքական պետական կառավարական կրթական ծրագրերում Հայաստանի կառավարությունը և կրթության համար պատասխանատու գերատեսչությունը չի հանդիսացել գործընկեր և չի տարածել թուրքական պետական կրթական ծրագրերի մասին տեղեկատվություն՝ այդ թվում՝ իր պաշտոնական կայքէջում։ Դրանով չի խրախուսել ՀՀ քաղաքացիների մասնակցությունը թուրքական պետական կրթական ծրագրերին։ Սա մի փոքր, բայց շատ կարևոր ապացույցն է այն բանի, թե ինչ խորն են պլանավորել Հայաստանի տարբեր ոլորտների թրքացման գործընքացները»,-ասել է ՀՀԿ փոխնախագահը՝ նկատելով, թե նման կրթական ծրագրերով անցնողների համար որքան մեծ է թուրքական ազդեցության գոծակալ դառնալը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում