Վերջին տարիներին Թուրքիայի և Ադրբեջանի ռազմավարական երազանքները ստանում են միս ու արյուն, որի հետևանքով ՀՀ-ն կդառնա ոչ կենսունակ կազմավորում. Արա Այվազյան
Կարդացեք նաև
«Վերջին տարիներին Հայաստանի սպառնալիքներն ու մարտահրավերները կրկնապատկվել են»,-«Միասին»-ի «Հայաստանի անվտանգային մարտահրավերները» թեմայով կազմակերպած քննարկմանն ասել է ՀՀ արտաքի գործերի նախկին նախարար Արա Այվազյանը։
Նա նշել է, որ Հայաստանը չի ապրում պարզապես անվտանգային ճգնաժամի պայմաններում. «Մենք գտնվում ենք ազգային, տարածաշրջանային, գլոբալ պատմական շրջադարձի ժամանակաշրջանում։ Փոխվել են արտաքին հարաբերությունների բնույթը, խաղի կանոնները, ամենաանհանգստացնողը՝ կտրուկ աճել է սխալների գինը։
Ուժը կրկին դարձել է միջազգային հարաբերությունների հիմնական փաստարկ, իսկ երաշխքիները դադարել են ինքնաբերաբար գործել այս նոր աշխարհում»։
Նա ընդգծել է, որ այս ամենը պետք է հաշվի առնել ու կառուցել պետական ռազմավարությունը։
«Այսպիսի աշխարհում Հայաստանը բախվում է կոնկրետ գոյաբանական սպառնալիքների և արտաքին քաղաքական լրջագույն մարտահրավերների»,- ասաել է նախկին նախարարը։
Ըստ Ա. Այվազյանի, նախ և առաջ պետք է դուրս գալ Հայաստանին պարտադրվող խաղաղություն-պատերազմ կեղծ երկընտրանքի տրամաբանությունից։
«Հայաստանի առջև կանգնած է ընտրությունը այլ հարությունում՝ խորացող ռազմավարական խոցելիության և ռազմավարական զսպման քաղաքականության ձևավորման միջև։ Առաջին բանը, որից պետք է սկսել, գիտակցենք, թե մեր հակառակորդները՝ Ադրբեջանն ու Թուրքիան, իրականում ինչ իրական մտադրություններ, ռազմավական նպատակներ ունեն»,- ասել է նա։
Ըստ Այվազյանի, Թուրքիան և Ադրբեջանը չեն ձգտում խաղաղ համակեցության Հայաստանի հետ, նրանց ռազմավարական նպատակները մնում են անփոփոխ, իսկ վերջին տարիներին իրենց ռազմավարական երազանքները ստանում են միս ու արյուն, որովհետև, իրենց կարծիքով, հասել է այդ ռազմավարական պահը, որի արդյունքում Հայաստանը կդառնա ոչ կենսունակ, ինքնուրույն որոշումներ կայացնելուց զուրկ պետական կազմավորում, որը ավելի մեծ կախվածութան մեջ կհայտնվի թյուրքական աշխարհում, իսկ բարենպաստ պայմանների արդյունքում ամբողջովին կինտեգրվի կամ կկլանվի «Մեծ թուրան» նախագծի մեջ։
«Ամենամեծ սպառնալիքն ու մարտահրավերը, դրա ողնաշարը, «Զանգեզուրի միջանցքն» է»,- ասաել է Ա. Այվազյանը։
Նա նշել է, որ սա ներկայացվում է որպես տնտեսական և ենթակառուցվածքային նախագիծ, մինչդեռ առաջին և անփոփոխ քայլն է մեծ ռազմավարության մեջ, որը ուղղված է Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության խաթարմանը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում