Գեղեցիկ ձևակերպումներով մեր կարողությունների ոչնչացման գործընթաց է գնում. Ձյունիկ Աղաջանյան

Գեղեցիկ ձևակերպումներով մեր կարողությունների ոչնչացման գործընթաց է գնում. Ձյունիկ Աղաջանյան

«Ժողովրդի մոտ տպավորություն է ստեղծվել, որ մենք այստեղ մանեկեններ ենք, որոշում է Ամերիկան, Անգլիան, թուրքիան, մեզանից ոչինչ կախված չէ։ Ոչ, այդպես չէ»,-«Միասին» շարժման «Հայաստանի անվտանգային մարտահրավերները» թեմայով կազմակերպած քննարկմանն ասել է ՀՀ արտակարգ և  լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը։

Նա նշել է, որ մեզանից կախված է, և անցած 30 տարիները՝ ոչ հեշտ անցած ճանապարհը, դրա վկայությունն է։

«Այն, որ այս իշխանությունները մինչև օրս մսխում են կուտակած այդ պաշարը և դեռ վերջին չեն հասել, դրա վկայությունն է»,- ասել Աղաջանյանը։

Նա նշել է, որ գեղեցիկ ձևակերպումներով մեր կարողությունների ոչնչացման գործընթաց է գնում։

Ըստ Ձ. Աղաջանյանի,  այսօր ՌԴ-ի ու Իրանի քաղաքական ղեկավարության համար հասկանալի է, որ Հայաստանը փոքր է, բայց այն բալանսավորող կետն էր, որն ապահովում էր խաղաղությունը ոչ միայն Հարավային Կովկասում, նաև Մերձավոր Արևելքում, որը նաև բերում է այդ երկու տարբեր բևեռների բախման կետի։

«Այսինքն, մենք այդ ինքնագնահատականը պետք է կարողանանք ունենալ և ինքներս մեզ դադարենք թերագնահատել մեր աշխարհագրական դիրքի, մեր ռեսուրսների, հնարավորությունների տեսակետից»,- ասել է դիվանագետը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում