Վիրահայերը բողոքի ակցիա են անցկացնում ի պաշտպանություն Եկեղեցու և Վեհափառի

Վիրահայերը բողոքի ակցիա են անցկացնում ի պաշտպանություն Եկեղեցու և Վեհափառի

Այսօր Թբիլիսիում անցկացվող ցույցի մասնակից հայ մտավորական Լևոն Չիդիլյանն ասել է․ «Բռնաճնշումներն ուղղված են, ոչ միայն որոշ հոգևորականների դեմ, այլև համասփյուռ հայության դեմ, որովհետև Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին ամբողջ աշխարհում հայ ազգի միակ պաշտոնական ներկայացուցիչն է»։

Թբիլիսիում այսօր կայացած հանրահավաքի մասնակիցներն իրենց համերաշխությունն են հայտնում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն և Ամենայն Հայոց Կաթողիկոսին։

«Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին վտանգված է։ Աստված մի արասցե, եթե այն շարժումը, որը ղեկավարում է Հայաստանի Հանրապետության վարչապետը, հաջողությամբ պսակվի, մենք կարող ենք մնալ առանց մեր Եկեղեցու»,-հայտարարել է նա։

Հետևեք մեզ նաև Telegram-ում