Նարեկ Սամսոնյանը հանցագործություն չի գործել, իշխանության որոշմամբ է բանտում հայտնվել․ Տիգրան Աբրահամյան
10/02/2026 09:02
Կարդացեք նաև
«Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրել է․ «Նարեկ Սամսոնյանը հացադուլից հետո ավարտեց վերականգնման փուլը, ինչից անմիջապես հետո այսօր բարեհաջող վիրահատվեց։
Առաջիկայում նրա գործով վերաքննիչ դատարանի նիստ կա, որից հետո հուսով եմ՝ նրա խափանման միջոցը կփոխվի։
Հարցը ոչ թե նրա առողջական վիճակն է, հացադուլը կամ ընտանիքում անչափահաս երեխաները, այլ այն, որ Նարեկը օրենք չի խախտել, հանցագործություն չի գործել․ պարզապես իշխանությունը որոշել է, որ տվյալ պահին նրան պետք է նստեցնի, ու այդպես էլ վարվել է։