Տարածաշրջանում խաղաղությունը դիտարկում ենք որպես մեր սեփական խաղաղություն․ Իսմայիլ Բաղայի

Տարածաշրջանում խաղաղությունը դիտարկում ենք որպես մեր սեփական խաղաղություն․ Իսմայիլ Բաղայի

Իրանի ԱԳՆ խոսնակ Իսմայիլ Բաղային նշել է, որ պաշտպանության նախարարի այցը Ադրբեջան կամրապնդի վստահությունը երկու երկրների միջև, հատկապես՝ անվտանգության և քաղաքականության ոլորտներում։

«Այս այցը ցույց է տալիս Իրանի վճռականությունը՝ ամրապնդելու վստահությունը հարևան երկրների հետ բոլոր մակարդակներում, մասնավորապես, Հարավային Կովկասում։ Այս տարածաշրջանը մեծ նշանակություն ունի Իրանի համար, և մենք այնտեղի խաղաղությունը դիտարկում ենք որպես մեր սեփական խաղաղություն»,- ասել է նա։

Հետևեք մեզ նաև Telegram-ում