Միքայել սրբազանին այսօր կրկին վիրահատել են
10/02/2026 12:48
Կարդացեք նաև
«Իզմիրլյան» ԲԿ գործադիր տնօրեն Արմեն Չարչյանը հայտնել է, որ Միքայել սրբազանին այսօր կրկին վիրահատել են։
Շիրակի թեմի առաջնորդի 2–րդ վիրահատությունը լավ է անցել։ «Այս անգամ վիրահատությունը ուրոլոգիական բնույթի է եղել, առնվազն 2 շաբաթ կմնա մեր վերահսկողության տակ»,–ասել է նա։
Նշենք, որ չնայած սրբազանի կալանքը դատարանը փոխարինեց տնային կալանքով, բայց նա այն անցկացնում է «Իզմիրլյան» ԲԿ–ում։
Հետևեք մեզ նաև Telegram-ում