ԱՄՆ փոխնախագահի սոցցանցի էջից հանվել է Հայոց gեղաuպանnւթյան հուշահամալիր այցի մասին գրառումը

ԱՄՆ փոխնախագահի սոցցանցի էջից հանվել է Հայոց gեղաuպանnւթյան հուշահամալիր այցի մասին գրառումը

Պաշտոնական այցով Հայաստան ժամանած ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը տիկնոջ՝ Ուշա Վենսի հետ այսօր այցելել էր Հայոց ցեղասպանության հուշահամալիր, որից հետո գրառում արել և լուսանկարներ հրապարակել իր էջում։ Նա իր գրառման մեջ երկու անգամ նշել է «Հայոց ցեղասապնություն» ձևակերպումը։

Սակայն որոշ ժամանակ անց գրառումն ու լուսանկարները հանվել են ԱՄՆ փոխնախագահի էջից։  Վենսի մամուլի քարտուղար Թեյլոր Վան Քըրքն է հրապարակում  կատարել՝ հայտնելով միայն հուշահամալիր այցի մասին և տեղադրելով Վենսի՝ Հայոց ցեղասպանության թանգարանի Պատվավոր հյուրերի հուշամատյանում արված գրառման լուսանկարը։

Հիշեցնենք, որ պաշտոնական այցով Հայաստան ժամանած ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը տիկնոջ՝ Ուշա Վենսի հետ այսօր այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր: Ջեյ Դի Վենսը ծաղկեպսակ է դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, այնուհետև հյուրերը ծաղիկներ են դրել անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգել Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը: Այցի ավարտին ԱՄՆ փոխնախագահը գրառում է կատարել Հայոց ցեղասպանության թանգարանի Պատվավոր հյուրերի հուշամատյանում, նշելով՝ «Կորցրած կյանքերի հանդեպ խորին հարգանքի հիշատակով մենք պատվում ենք հայ ժողովրդի տոկունությունն ու անսասան ոգին։ Թող Ամերիկան և Հայաստանը միասին ձգտեն խաղաղության և փոխըմբռնման ապագայի»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում