Վենսը չի հստակեցրել՝ արդյոք ճանաչո՞ւմ է ցեղասպանությունը․ ջնջված գրառումը «սխալմամբ է արվել»
11/02/2026 11:16
Կարդացեք նաև
Bloomberg-ը գրում է, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի գրասենյակը հայտարարել է, որ X-ում հրապարակված և հետագայում ջնջված գրառումը, որտեղ 1915 թվականի հայերի զանգվածային սպանությունները բնութագրվում էին որպես ցեղասպանություն, «սխալմամբ է արվել» աշխատակազմի անդամի կողմից։ Գրառմանը կցված էր Վենսի և նրա տիկնոջ լուսանկարը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում։
Ըստ պարզաբանման՝ գրառումը սխալմամբ է արվել աշխատակազմի անդամի կողմից, որը ԱՄՆ պատվիրակության մաս չի կազմում:
Երևանում լրագրողների հարցերին պատասխանելով՝ Վենսը չի հստակեցրել՝ արդյոք ճանաչո՞ւմ է ցեղասպանությունը՝ նշելով, որ այցելությունն իրականացրել է հայերի խնդրանքով և որպես հարգանքի նշան զոհերի ու Հայաստանի կառավարության նկատմամբ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում