Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Ռոբերտ Ամստերդամին
11/02/2026 15:06
Կարդացեք նաև
Մայր Աթոռից հայտնում են, որ փետրվարի 11-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հանդիպել է միջազգային իրավաբան Ռոբերտ Ամստերդամին։
Հանդիպման ընթացքում քննարկվել է անազատության մեջ գտնվող եպիսկոպոսների և ազգային բարերար Սամվել Կարապետյանի նկատմամբ ընթացող իրավական գործընթացները։
Զրուցակիցներն անդրադարձել են մարդու իրավունքների պաշտպանության խնդիրներին՝ կարևորելով արդարության և օրինականության պահպանման հրամայականը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում