Հնարավոր է ամուսնուն անգամ ձերբակալեն կնոջն ուղղորդելու համար. Իշխան Սաղաթելյան

Հնարավոր է ամուսնուն անգամ ձերբակալեն կնոջն ուղղորդելու համար. Իշխան Սաղաթելյան

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանն, արձանագրելով, որ ՔԿ-ն ու դատախազությունը դարձել են «Հայկական Ժամանակ»-ի եւ «Սիվիկի» դուստր ձեռնարկությունը, նշել է, որ առաջիկա ընտրություններում այլեւս անմիաստ է  ընտրական շտաբեր ձեւավորել, քանի որ ընտրողների հետ աշխատելը Նիկոլի ռեժիմի պայմաններում, քրեորեն հետապնդելի արարք է։

Ինչպես հայտնի է՝ այօր վաղ առավոտից ՔԿ-ն հատուկ գործողություններ է սկսել Վաղարշապատում՝ այս անգամ թիրախավորելով Վաղարշապատի ավագանու արտահերթ ընտրություններում երկրորդ տեղը զբաղեցրած «Հաղթանակ» դաշինքին։ ՔԿ-ն պաշտոնապես հայտնել է 6 հոգու ձերբակալության մասին։

Նրանց մեղադրում են ընտրությունների ժամանակ իրենց դիրքն ու հեղինակությունը օգտագործելու և քաղաքացիներին ուղղորդելու համար, իսկ Նիկոլ Փաշինյանի ընտանիքին  էլ պատկանող թերթում հրապարակվել է ինչ-որ ձայնագրություն։

«Ես հիմա չեմ անդրադառնում, թե  այդ ձայնագրությունը որքանով է ճիշտ կամ մոնտաժված, բայց նույնիսկ հրապարակված այդ տարբերակով  շատ դժվար է հանցակազմ գտնել։ Իրականում ինչ է տեղի ունենում. Այս իշխանությունը, որը Վաղարշապատի ընտրությունների ժամանակ օգտագործել է բոլոր պետական և վարչական ռեսուրսները՝ նախարարություններ, մարզպետարաններ, քաղաքապետարաններ, նույնիսկ դպրոցներ և մանկապարտեզներ՝ ահաբեկելով, մարդկանց տեղամասեր տեղափոխելով, աշխատանքից ազատելով, փորձել է վերարտադրվել, նույն մարդկանց, ովքեր ոչ պաշտոնական դիրք ունեն և ոչ կաշառք են ստացել, մեղադրում է քաղաքացիներին ուղղորդելու մեջ և այս հիմքով ձերբակալում։

Նպատակը պարզ է՝ մեկուսացնել բոլոր ընդդիմադիրներին և ոչնչացնել նրանց մասնակցությունը առաջիկա ընտրություններին»,- նշել է Սաղաթելյանն ու ավելացրել. «Այս տրամաբանությամբ ընդդիմադիր որևէ ուժ այլևս իմաստ չունի, որ նախընտրական շտաբ բացի։Նախընտրական շտաբերի աշխատանքի ողջ իմաստը քաղաքացիներին ուղղորդելը, խնդրելն ու համոզելն է»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում