Ամերիկյան փոքր հզորության ԱԷԿ-ների տեխնոլոգիան օգտագործելու Հայաստանի ընտրությունը հարցեր է առաջացնում. Մարիա Զախարովա

Ամերիկյան փոքր հզորության ԱԷԿ-ների տեխնոլոգիան օգտագործելու Հայաստանի ընտրությունը հարցեր է առաջացնում. Մարիա Զախարովա

Վաշինգտոնի կողմից առաջարկվող փոքր հզորության ԱԷԿ-ներ գոյություն չունեն ոչ միայն ԱՄՆ տարածքում, այլև առհասարակ գոյություն չունեն: Դրանք միայն թղթի վրա են․ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

Նրա խոսքով՝ ամերիկյան փոքր հզորության ԱԷԿ-ների տեխնոլոգիան օգտագործելու Հայաստանի ընտրությունը հարցեր է առաջացնում:

Զախարովան հայտնել է նաև, որ ռուսական կողմը չի պլանավորում մասնակցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախաձեռնությամբ ստեղծված Խաղաղության խորհրդի առաջին նիստին:

«Ռուսաստանը ներկայացված չի լինի Խաղաղության խորհրդի նիստին», – ասել է Զախարովան փետրվարի 12-ին կայացած ճեպազրույցի ժամանակ:

Նա նշել է, որ շարունակվում է աշխատանքը Խաղաղության խորհրդի վերաբերյալ Ռուսաստանի դիրքորոշման ձևավորման ուղղությամբ։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում