18.1 C
Yerevan

ԵԱՀԿ մշտական խորհուրդը քննարկում է Արցախի ուղղաթիռի խոցման միջադեպը

Նմանատիպ

Ռուսաստանը հայտնել է «Տոլյատի-Օդեսա» ամոնիակատարի պայթեցման մասին

Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել, ըստ որի՝  հունիսի...

Արամ Ա կաթողիկոսը հանդիպել է Կանադայի վարչապետի հետ

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն հանդիպել է Մեծի Տանն Կիլիկիո...

Հայաստանում Եվրամիության դիտորդական առաքելությունը նոր կենտրոններ կբացի

ԵՄ առաքելությունը նոր կենտրոններ կբացի Ջերմուկում, Իջևանում և Եղեգնաձորում։ Այս...

ԵԱՀԿ մշտական խորհուրդը քննարկում է Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն ու ադրբեջանական զինուժի կողմից Արցախի ռազմօդուժի ուղղաթիռի խոցելու փաստը: Այս մասին Թվիթերի իր միկրոբլոգում գրել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը` հրապարակելով հանդիպման լուսանկարը: «ԵԱՀԿ մշտական խոհուրդը քննարկում է Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը` ներառյալ ուղղաթիռի խոցման երեկվա միջադեպը»,- գրել է Ուորլիքը:

Ղարաբաղա-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածի օդային տարածքում նոյեմբերի 12-ին` ժամը 13.45-ի սահմաններում, ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական ԶՈՒ-ի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում խոցվել է ԼՂՀ ՌՕՈւ ՄԻ-24 ուղղաթիռը: Խոցման վայրը շփման գծին չափազանց մոտ է: Հակառակորդը շարունակում է տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից ինտենսիվ կրակ վարել դեպքի վայրի ուղղությամբ: Ավելի ուշ Ստեփանակերտից հաստատեցին, որ նախնական տվյալներով կա երեք զոհ: Անձնակազմի հրամանատարն է եղել մայոր Սերգեյ Սահակյանը: «Արմենպրես»-ի հետ զր ույցում ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը շեշտել է, որ հայկական ուղղաթիռը ռազմական գործողությունների համար չի եղել, ուղղաթիռում չի եղել զինամթերք եւ ադրբեջանական օդուժն այն խոցել է թիկունքից:

Ավելի վաղ համատեղ հայտարարություն էին տարածել ու կատարվածը դատապարտել նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահները: Իսկ Ջեյմս Ուորլիքն այսօր կոչ է արել ԼՂ հակամարտության կողմերին բացառել պատերազմը: Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում լայնածավալ հակամարտությունը որեւէ մեկի շահերից չի բխում:

Մշտական խորհուրդը որոշում կայացնող մարմինն է, որում ներկայացված են կազմակերպության բոլոր 57 մասնակից պետությունների և 11 գործընկեր պետությունների ներկայացուցիչները: Այն գումարվում է յուրաքանչյուր շաբաթ Վիեննայում՝ քննարկելու զարգացումները ԵԱՀԿ տարածաշրջանում և կայացնելու որոշումներ:

spot_imgspot_img