ՔՊ-ականների տվայտանքներին վերջ կդրվի. «Հրապարակ»

ՔՊ-ականների տվայտանքներին վերջ կդրվի. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. Մանդատ ստանալու հայտ ներկայացրած ՔՊ-ականների տվայտանքներն այս կիրակի կավարտվեն՝ այսօր մեկնարկող ներկուսակցական ընտրությունները կավարտվեն կիրակի օրը, եւ հնարավոր է գիշերը հրապարակեն ՔՊ նախընտրական նախնական ցուցակը։

Հիշեցնենք, որ փետրվարի 13-15-ը կուսակցության պատվիրակները պետք է այցելեն ՔՊ կենտրոնական գրասենյակ եւ 276 հոգանոց ցուցակից 50-ական թեկնածու ընտրեն։ Ապա քվեարկության արդյունքները կամփոփվեն, եւ  ռեյտինգային կարգով կձեւավորվի ՔՊ-ի նախնական ցուցակը՝ ամենաշատ ձայն ստացածից մինչեւ ամենաքիչը։ Իսկ առաջին 50 թեկնածուներն արդեն մարտին ներկուսակցական հարթակում քարոզարշավ կանցկացնեն, որպեսզի պատվիրակները նորից ընտրություն կատարեն այդ 50-ի մեջ՝ որոշելով, թե ով է վարչապետի թեկնածուն եւ ով որ տեղը պետք է զբաղեցնի։

Մանրամասները՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում