Հին աշխարհակարգն այլևս գոյություն չունի․ Մարկո Ռուբիո
13/02/2026 14:37
Կարդացեք նաև
«Աշխարհը սրընթաց կերպով փոխվում է մեր աչքերի առջև»,- հայտարարել է այսօր Մյունխեն ժամանած Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոն։
«Սա որոշիչ պահ է։ Հին աշխարհակարգն այլևս գոյություն չունի։ Այն աշխարհը, որում ես եմ մեծացել այլևս չկա։ Մենք ապրում ենք աշխարհաքաղաքականության նոր դարաշրջանում և դա մեզանից պահանջում է վերաիմաստավորել թե՛ տեղի ունեցող փոփոխությունները, թե՛ մեր դերակատարությունը»,- հայտարարել է ամերիկյան դիվանագիտության ղեկավարը։
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ժամանել է Գերմանիա՝ Մյունխենի անվտանգության համաժողովին մասնակցելու համար։ Ռուբիոն նշել է, որ, հավանաբար, կհանդիպի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ փետրվարի 14-ին, երբ Զելենսկին կժամանի Գերմանիա:
Հետևեք մեզ նաև Telegram-ում