Հայ առաքելական սուրբ եկեղեցին դատի է տվել նախկին հոգևորական Արամայիս Թախմազյանին
13/02/2026 15:39
Կարդացեք նաև
Հայ առաքելական սուրբ եկեղեցին դատի է տվել Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցու նախկին հոգևորական Արամայիս Թախմազյանին (նախկինում տեր Թադե)։
Եկեղեցին պահանջում է Արամայիս Դավթի Թախմազյանից և Հռիփսիմե Գագիկի Խաչատրյանից վերցնել Թալինում ՀԱՍԵ-ին սեփականության իրավունքով պատկանող բնակարանը՝ վտարելով պատասխանողներին այնտեղից։
Երկրորդ պահանջով ՀԱՍԵ-ն դատարանից խնդրում է Թախմազյանից և Խաչատրյանից հօգուտ եկեղեցու բռնագանձել դատական ծախսերը, այդ թվում՝ նախապես վճարված պետական տուրքի գումարը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում