Ալեն Սիմոնյանը խոստացավ ամեն ինչ հրապարակել, բայց քննիչ հանձնաժողովի աշխատանքների ավարտից հետո այն գաղտնագրվեց․ Իշխան Սաղաթելյան

Ալեն Սիմոնյանը խոստացավ ամեն ինչ հրապարակել, բայց քննիչ հանձնաժողովի աշխատանքների ավարտից հետո այն գաղտնագրվեց․ Իշխան Սաղաթելյան

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը գրում է․ «Իշխանությունները 4 տարի շարունակ հայտարարել են, թե քննիչ հանձնաժողովը կպարզի ու կհրապարակի 44-օրյա պատերազմի հետ կապված հարցադրումները, բայց իրականում հանձնաժողովը դարձավ կոծկող մարմին։

Ընդդիմության դիրքորոշումն այն էր, որ պատերազմի պատասխանատուները չեն կարող ապահովել անկողմնակալ և ամբողջական քննություն։ Առավել եւս, երբ  ընդդիմությունը ներկայացրել էր օրենսդրական փաթեթ՝ հանձնաժողովի աշխատանքի արդյունավետ մեխանիզմներ ներդնելու և ճշմարտությունը բացահայտելու համար, որոնք  մերժվել են իշխանությունների կողմից։

Արդյունքում՝ մի քանի ցուցադրական նիստեր կազմակերպվեցին, 4 տարի հանձնաժողովն, իբր, աշխատեց, իսկ վերջում հայտարարվեց, որ եզրակացությունը հրապարակման ենթակա չէ, քանի որ պարունակում է գաղտնի տվյալներ»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում