ԱՄՆ-ն լիահույս է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև երկխոսության շարունակության հարցում
13/11/2014 17:04
Նմանատիպ
Միացյալ Նահանգները լիահույս են այն հարցում, որ ադրբեջանական կողմից հայկական ուղղաթիռի կործանումը չի խափանի Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանձնառությունը երկխոսության շարունակության հարցում: Այս մասին «Թվիթեր»-ի միկրոբլոգում գրառում է կատարել ԵԱՀԿ-ում ԱՄՆ առ աքելությունը:
«Չնայած երեկվա իրադարձություններին, դեռևս լիահույս ենք, որ նախագահները կշարունակեն իրենց հանձնառությունը երկխոսության, հետագա հակամարտություններից խուսափելու և հրադադարի ռեժիմը հարգելու հարցում»,- նշվում է գրառման մեջ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում